Խուանֆրան. Եթե «Ռեալն» Աստծո թիմն է, ապա «Ատլետիկոն»` համեստ մարդկանց

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Խուանֆրանը հեգնանքով է արտահայտվել «Ռեալի» երկրորդ ավագ Սերխիո Ռամոսի` օրերս կատարած այն հայտարարությանը, որ «Ռեալն» Աստծո թիմն է:

«Եթե «Ռեալն» Աստծո թիմն է, ապա «Ատլետիկոն»` համեստ, աշխատասեր մարդկանց, ովքեր մեծ սիրտ ունեն: Չգիտեմ` ինչպես է Աստված վերաբերվում նման մարդկանց»,-Խուանֆրանի խոսքը մեջբերված է «Inside spanish football»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում