Արտագնա խաղում «Չելսին» հաղթեց «Սթոք Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Բրիտանիա» մարզադաշտում. «Սթոք Սիթին» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի առաջատար «Չելսիին»:

Ժոզե Մոուրինյոյի թիմը շատ արագ առաջ անցավ հաշվի մեջ. 2-րդ րոպեին աչքի ընկավ Ջոն Թերրին: Այս գոլից հետո դաշտի տերերին չհաջողվեց արժանի պատասխան տալ, իսկ «ազնվականները» խաղավարտին կրկնապատկեցին իրենց առավելությունը. 78-րդ րոպեին Էդեն Ազարի փոխանցումից հետո Ասմիր Բեգովիչի պաշտպանած դարպասը երկրորդ գոլն ուղարկեց Սեսկ Ֆաբրեգասը:

Այս հաղթանակից հետո «Չելսին» ունի 42 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` երկրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունենալով 3 միավորի առավելություն: «Սթոք Սիթին» մնաց 19 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

Անգլիայի Պրեմիեր լիգա

«Սթոք Սիթի»-«Չելսի»` 0:2
Գոլերը` Թերրի 2՛, Ֆաբրեգաս 78՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում