PAP. Հեմիլթոնը՝ 2014 թ. լավագույն եվրոպացի մարզիկ

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, ով 2014 թ մրցաշրջանում դարձավ «Ֆորմուլա-1»-ի աշխարհի չեմպիոն, լեհական «PAP» գործակալության հարցմամբ ճանաչվել է 2014 թվականի լավագույն եվրոպացի մարզիկ։

Անգլիացի ավտոարշավորդը առաջ է անցել երկրորդ տեղում հայտնված գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերից։ Երրորդը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, չորրորդը՝ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է «ZDFSport»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում