Բյանկին դեռ անգիտակից վիճակում է

«Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Ժյուլ Բյանկիի ծնողները նոր պաշտոնական հայտարարություն են տարածել։

Հիշեցնենք, որ արշավորդը Ճապոնիայի Գրան-պրիի ժամանակ ծանր վթարի էր ենթարկվել, և դեռևս գիտակցության չի եկել։

«Ժյուլի նյարդաբանական վիճակը անփոփոխ է մնում. նա անգիտակից է, սակայն կարողանում է շնչել առանց արտաքին միջամտության։ Մենք նշանակալի ոչինչ չունենք հաղորդելու, բայց մեզ գոտեպնդում է այն, որ Ժյուլը շարունակում է պայքարել, և դա թույլ է տվել պրոֆեսիոնալ բուժանձնակազմին սկսել վերականգնողական թերապիայի նախատեսված, մշակված ծրագիրը»,-Բյանի ընտանիքի հայտարարությունից մի հատված է մեջբերում «Motosport»-ը։

Ավտոարշավորդի ընանիքը նաև շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար և հավելել, որ հնարավորության դեպքում մարզիկի առողջական վիճակի մասին նոր տեղեկատվություն կհաղորդի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում