Կասիլյաս. Ռոնալդուն չէր ցանկանում թիմին վատ դրության մեջ գցել

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն ընդունում է, որ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի` «Կորդոբայի» հետ խաղում իր թիմը չի փայլել:

«Մենք ստիպված էինք տանջվել, բայց արդյունքում կարողացանք 3 միավոր վաստակել: Թիմն իր լավագույն խաղը չցուցադրեց, բայց կարողացավ հասնել հաջողության»,-Կասիլյասի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Կասիլյասը խոսել է նաև Կրիշտիանու Ռոնալդուի` 82-րդ րոպեին Էդիմարի նկատմամբ կանոնները խախտելու համար խաղադաշտից հեռացվելուց:

«Կրիշտիանուն շատ բարկացած է: Նա չէր ցանկանում թիմին վատ դրության մեջ գցել` թողնելով 10 հոգով»,-ասել է Իկերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում