Ռոսբերգ. Այս տարի Ֆետելը հաճախ կտեսնի մեքենայիս հետևի լուսարձակները

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը կարծում է, որ աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելն ու «Ֆերարին» չեն կարող պայքարել հաղթանակի համար 2015-ի մրցաշրջանի ընթացքում։

-Լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ իմ և Լյուիս Հեմիլթոնի մենամարտը կշարունակվի։ Չեմ ցանկանում մեծամտություն դրսևորել, սակայն նայելով անցյալ տարվա արդյունքներին, ապա դժվար թե «Ֆերարին» կարողանա մեզ մարտահրավեր նետել, թեև երբեք հնարավոր չէ նրանց հաշվից դուրս թողնել։ Կարծում եմ, որ Ֆետելը հաճախ կտեսնի իմ մեքենայի հետևի լուսարձակները,-ասել է Ռոսբերգը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում