Լուկաս Սիլվա. «Կրուզեյրոն» վաճառեց ինձ «Ռեալին», քանի որ այլ ելք չուներ

Մադրիդի «Ռեալի» նոր կիսապաշտպան Լուկաս Սիլվան մեկնաբանել է իր տեղափոխությունը «Արքայական ակումբ»։ Ֆուտբոլիստը նաև նշել է, որ շուտով պատրաստ կլինի դաշտ դուրս գալ նոր թիմի կազմում։

-Իմ տեղափոխությունը «Ռեալ» մի քանի փուլով է տեղի ունեցել, բայց կարծում եմ, որ այն տեղի է ունեցել, քանի որ դա անհրաժեշտ էր «Կրուզեյրոյին»։ Ես ինքս եմ ասել, որ պատրաստ եմ ինչպես տեղափոխվել «Ռեալ», այնպես էլ մնալ «Կրուզեյրոյում»։ Եվ որոշումը ես չեմ ընդունել։ Բայց վերջիվերջո հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես հնարավորություն ստացա համալրելու «Ռեալի» կազմը, ինչի համար շատ ուրախ եմ։ 

Ես մինչ մրցաշրջանային հատվածը «Կրուզեյրոյի» հետ եմ անցել և լավ մարզավիճակում եմ գտնվում։ Կարծում եմ, որ մարզումներից, փոփոխություններին ընտելանալուց հետո ընդունակ կլինեմ դատ դուրս գալու, սակայն որոշումը մարզչական շտաբն է որոշելու,-Սիվայի խոսնք է մեջբերում «Marca»-ն։

Հիշեցնենք, որ Սիլվայի համար «Ռեալը» 14 մլն եվրո է վճարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում