Ամեն ինչ ֆինանսական «ֆեյր-փլեյի» մասին

Ամեն ինչ ֆինանսական «ֆեյր-փլեյի» մասին

Ի՞նչ է ֆինանսական «արդար խաղը», ինչպե՞ս է այն աշխատում, ինչո՞ւ է ամրապնդում եվրոպական ֆուտբոլի կայունությունը: Բոլոր պատասխանները` այս նյութում` անհրաժեշտ հարցադրումների միջոցով:

Ինչպե՞ս բացատրել ֆինանսական «արդար խաղի» իմաստը մեկ նախադասությամբ:

Ֆինանսական «արդար խաղը» ուղղված է եվրոպական ակումբային ֆուտբոլի ընդհանուր կայունության բարելավմանը:

Ե՞րբ է առաջացել ֆինանսական «արդար խաղը»:

Այն գործում 2011 թվականից: Այդ ժամանակվանից սկսած` ՈւԵՖԱ-ի մրցաշարներին մասնակցող ակումբները պետք է ապացուցեն, որ այլ ակումբների, իրենց ֆուտբոլիստների և հարկային ծառայության առաջ ֆինանսական պարտավորություններ չունեն: Մեկ խոսքով` նրանք պետք է ապացուցեն, որ բոլոր հաշիվները մուծել են:

Իսկ 2013-14թթ. մրցաշրջանից սկսած` ակումբները պետք է ապացուցեն, որ իրենք կորցնում են ավելին, քան աշխատում են: Բացի այդ, ՈւԵՖԱ-ն ստեղծել է Ակումբների ֆինանսական վերահսկողության իրավասու մարմին, որը ամեն տարի ստուգում է ակումբների վերջին 2 տարիների ցուցանիշները: 2014-15թթ. մրցաշրջանից սկսած` այդ մամինը կսկսի ուսումնասիրել ակումբների վերջին երեք տարիների ցուցանիշները:

Ակումբներին այլևս չի՞ թույլատրվում կորուստներ ունենալ:

Ակումբները կարող են երեք տարվա մեջ իրենց աշխատածից 5 միլիոն ավելի ծախսել: Որոշ դեպքերում նրանք կարող են սահմանվածից ավելի ծախսել, եթե միայն բոլոր ծախսերը փակում է ակումբի ներդրումների/վճարումների սեփականատերը կամ նրանց հետ կապված ընկերություները:

Մարզադաշտեում, ուսումնական հաստատություններում և մանկապատանեկան ֆուտբոլում կատարվելիք ներդրումների խթանման համար ծախսերը չեն հաշվարկվում ՈւԵՖԱ-ի ֆինանսական «ֆեյր-փլեյի» տեսանկյունից:

Ֆինանսական «արդար խաղի» չափանիշների անհամապատասխանությունը կհանգեցնի՞ ակումբի ավտոմատ հեռացմանը:

Եթե ակումբը չի համապատասխանում չափանիշներին, պատիժների կիրառման մասին որոշումը կընդունի ՈւԵՖԱ-ի` ակումբների ֆինանսական վերահսկողության մարմինի կողմից:

Չափանիշների խախտումը չի նշանակում ակումբի ավտոմատ բացառում, սակայն պատիժները կվերաբերեն բոլորին: Տարբեր գործոններից կախված` այդ թվում նաև եկամուտների և ծախսերի սինամիկայի դասավորվածությունը, խախտումների դեպքում հստակ կարգապահական նորմեր կկիրառվեն: Ստորև ներկայացված են հնարավոր սանկցիաների տարբերակները.

1. զգուշացում
2. նկատողություն
3. տուգանք
4. միավորների պահում
5. մրցանակային գումարից զրկում (ՈւԵՖԱ-ի մրցաշարերում)
6. ՈւԵՖԱ-ի մրցաշարերին նորեկների գրանցման արգելք
7. ՈւԵՖԱ-ի մրցաշարերին մասնակցող ֆուտբոլիստների թվի սահմանափակում, նաև A հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընդհանուր եկամտի կրճատում
8. զրկում ընթացիկ/կամ առաջիկա մրցաշարերին մասնակցելուց
9. զրկում մրցանակների և պարգևների ստացումից:

Կարո՞ղ են ակումբների սեփականատերերն իրենց հայեցակարգով կամ հովանավորների գործարքների արդյունքում ներդրումներ կատարել:

Եթե ակումբի սեփականատերը ներդրում է կատարում հովանավորչական պայմանագրի միջոցով, ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմինները ստուգում կանցկացնեն, և, եթե անհրաժեշտ է` կհամեմատեն եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը տվյալ պայմանագրով և շուկայական գներով:

Ո՞վ է ակումբներին ՈւԵՖԱ-ի մրցաշարերին մասնակցելու լիցենզիա տալիս:

Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպա լիգայում ընդգրկված յուրաքանչյուր ակումբ լիցենզիայի կարիք ունի, որը պետք է տրվի ազգային ֆեդերացիաների կողմից: Այս կարգը ՈւԵՖԱ-ի կանոններով է սահմանված: Դրանց հետո ՈւԵՖԱ-ն ստուգում է այս կամ այն մրցաշարին գրանցված ակումբների ցուցանիշներն ու փաստաթղթերը:

Որոշ ակումբներ հսկայական պարտքեր ունեն և չեն վճարում դրանք: Կարո՞ղ են արդյոք ակումբներն անկախ ամեն ինչից համապատասխանել ֆինանսական «արդար խաղի» պահանջներին:

Ակումբները պետք է մուծեն հաշիվները և ժամանակին վճարեն պարտքերը: Սա նշանակում է, որ ակումբները պարտավոր են ֆուտբոլիստներին վճարել պայմանագրում նշված աշխատավարձ կամ էլ պայմանագրով նախատեսված հրաժարագինը: Հակառակ դեպքում ՈւԵՖԱ-ի համապատասխան իրավասու մարմինները կարող են նրանց հանդեպ սանկցիաներ կիառել:

Եղե՞լ են դեպքեր, երբ ակումբին ֆինանսական «ադար խաղի» սկզբունքներին չհամապատասխանելու համար զրկել են ՈւԵՖԱ-ի մրցաշարին մասնակցությունից:

Ակումբների լիցենզիաների մեթոդը ուժի մեջ է մտել 2003-04թթ. մրցաշրջանից: Այդ պահից 44 ակումբներ, որոնք ուղեգիր էին ստացել Չեմպիոնների լիգային կամ Եվրոպա լիգային մասնակցելու համար, մերժում են ստացել մասնակցության համար, քանի որ չեն համապատասխանել լիցենզավորման չափանիշներին: Ֆինանսական «ադար խաղը»` որպես լիցենզավորման չափանիշ, ընդունվել է 2011-ին: Այդ պահից սկսած որոշ ակումբներ մերժում են ստացել ՈւԵՖԱ-ի մրցաշարերին մասակցելու համար, քանի որ իրենց ֆուտբոլիստներին կամ այլ ակումբների չեն վճարել տրանսֆերների համար:

Համապատասխանու՞մ է ֆինանսական «ադար խաղը» եվրոպական օրենսդրությանը:

ՈւԵՖԱ-ն ֆինանսական «ադար խաղի» համար անընդհատ երկխոսության մեջ է Եվրոպական հանձնաժողովի հետ և նրա կողմից աջակցություն է ստանում այդ հարցի շուրջ: ՈւԵՖԱ-ի նախագահը և EC-ի հանձնաժողովի անդամը միասին հայտարարությամբ են հանդես եկել` ընդգծելով ֆինանսական «ադար խաղի» կանոնների և նպատակների համապատասխանությունը Եվրահանձնաժողովի քաղաքականության շրջանակներում:

Ֆինանսական «ադար խաղը» չի՞ հանգեցնի նրան, որ փոքր ակումբները ֆինանսական հարթության վրա չեն կարողանա մրցակցել մեծ ակումբների հետ:

Հսկայական տարբերություն կա տարբեր ակումբների ու պետությունների բարեկացության մեջ: Նման խնդիր եղել է նաև մինչև ֆինանսական «ադար խաղը», որի նպատակը ոչ թե ակումբներին հավասարեցնելն է, այլ` նպատակաուղղել նրանց զարգանալու և հաջողությունների հասնելու` անընդհատ «արագ որոշումների» փնտրտուքի փոխարեն: Ֆուտբոլային ակումբները այնպիսի պայմանների կարիք ունեն, որոնք թույլ կտան ավելի կայուն լինել և ներդրումային երկարաժամկետ ծրագրերն ավելի արդյունավետ դարձնել:
Մեխանիզմն այնպես է կառուցված, որ ավելի քիչ սահմանափակումներ ունի փոքր և միջին ակումբների համար, քանի որ ներդրում է կատարում երիտասարդական ֆուտբոլի և ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպես նաև ոչ թե հարաբերական, այլ՝ բացարձակ առումով դեֆիցիտի գումար է սահմանում: Ժամանակի հետ փոքր և միջին ակումբների համար աճելու հնարավորություն կստեղծվի:

Որոշ ֆուտբոլիստներ պատկանում են ներդրողներին կամ գործակալներին, այլ ոչ թե այն ակումբներին, որոնց կազմում հանդես են գալիս: Ինչպե՞ս է համաձայնեցվում այդ իրավիճակը ֆինանսական «ադար խաղի» կանոններով:

Սա կոչվում է ֆուտբոլիստի իրավունքների տնօրինում երրորդ անձի կողմից, և այս պահին այն առկա է ՖԻՖԱ-ի կանոններում: Այնուամեայնիվ ֆինանսական «արդար խաղով» ՈւԵՖԱ-ն պահանջում է բացահայտել ֆուտբոլիստների սեփականության իրավունքի տնօրինությունը երրորդ անձի կողմից: Բացի այդ, ցանկացած նման գործարքից ստացված եկամուտը սառեցվում է մինչև ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի պահը: ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ին խնդրել է արգելել այդ պրակտիկան ամբողջ աշխարհում: Եթե ՖԻՖԱ-ն դրա համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկի՝ ՈւԵՖԱ-ն պատրաստ կլինի սեփական կանոնները կիրառել ֆուտբոլիստների իրավունքների տնօրինման երրորդ անձի նկատմամբ առնվազն ՈւԵՖԱ-ի մրցաշարերի ընթացքում:

Ինչու՞ ակումբների ֆինանսական վերահսկմամբ զբաղվող մարմինն ակումբների հետ համաշխարհային համաձայնության եկավ:

Ակումբների ֆինանսական վերահսկման մարմնի գործողությունը ակումբներին կարող է համաշխարհային պայմանավորվածություն առաջարկել. դա համընդհանուր ձեռնտու գործիք է ֆինանսական կարգավորիչների համար, ովքեր այդ կերպ նպաստում են համաձայնության գործընթացին: ՈւԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկողության ատյանի 15—րդ դատավարական նորմերով ասվում է, որ համաշխարհային կարգավորման համաձայնագիրը կարող է պահանջներ սահմանել, որոնք պետք է կատարվեն պատասխանատուների կողմի` այդ թվում` ցանկացած կարգապահական և հատուկ ժամանակավոր սահմանափակումները: Վերոնշյալ մարմնի գլխավոր քննիչը հետևում է, որ համաշխարհային համաձայնագրերը իրականացվեն նշված ժամկետներում և ըստ պահանջի: Եթե պատասխանատում համաձայնագրի կետերը չի կատարում, մարմնի գլխավոր քննիչը գործը պետք է հանձնի Արբիտրաժային պալատին:

Կարո՞ղ եք մանրամասնել տուգանքների կիրառման մեխանիզմը:

Տուգանքները անհատական հիմունքներով են գանձվում և կախված են եվրագավաթային մրցաշարերի մասնակցության ընթացքում տվյալ ժամանակահատվածի բոնուսային միավորներից:

Կարո՞ղ եք արդյոք բացատրել, թե ինչու են ֆուտբոլիստների գրանցման համար ժամկետներ սահմանվել, և ինչպես է որոշվում նրանց արժեքը:

Ըստ ՈւԵՖԱ-ի ներդրած ծրագրի` որոշ ակումբներ, որոնք չեն ձգտում համապատասխանել ֆինանսական «արդար խաղին», պետք է պատժվեն ոչ միայն ֆինանսապես, այլ նաև մարզական առումով: Դրա հետ կապված սահմանափակվել են A խմբում ֆուտբոլիստների գրանցման համար, ինչը նվազեցնում է ավելորդ փոխանցումների հավանականությունը հանցագործ ակումբների մոտ: Սա պետք է խրախուսի նրան ֆինանսական դաշտը բարելավվելու համար, քանի որ այդ կերպ ակումբները կարող են ազդել սահմանափակման չափի վրա կամ ամբողջությամբ խուսափել նրանից: Համաշխարհային պայմանագրերի ժամկետների իրականացմանը համաձայնվելը պետք է ակումբներին օգնի հասնել ինքնաֆինանսավորման:

Ինչպե՞ս կարող են ակումբները բողոքարկել որոշումը:

Ակումբների ֆինանսական վերահսկողության մարմինի գլխավոր քննիչի ստորագրությամբ ցանկացած որոշում` կապված համաշխարհային պայմանագրերի կամ կարգապահական տուգանքների հետ, կարող է վերանայվել Արբիտրաժային պալատի կողմից, հետաքրքրված կողմերից մեկի հայտի հետևանքով, եթե որոշման հրապարակումից 10 օրվա մեջ է ստացվել:

Ակումբները, որոնք խախտել են ֆինանսական «արդար խաղի» կանոնները, ինչպե՞ս են ձգտում ինքնաֆինանսավորման հասնել:

Ակումբները պետք է կարճ ժամանակահատվածում հասցնեն իրենց ցուցանիշները ֆինանսական «արդար խաղի» կանոնների չափանշներին: Եթե դա տեղի չունենա, գործերն ավտոմատ կերպով հանձնվում են Արբիտրաժային պալատին: Եվ հակառակը. եթե ակումբը կատարում է համաշխարհային պայմանագրի որևէ պահանջ, նրանից կարող են հանել ֆուտբոլիստներին եվրագավաթի հաջորդ մրցաշարին հայտագրելու վրա դրված արգելքը: Եթե ակումբը ինքնաֆինանսավորվում է ըստ կարգապահական համաշխարհային պայմանագրի փոխարժեքի, նոր մրցաշրջանից նրանից հանում են բոլոր պատիժները` բացի ֆինանսականից:

Որտե՞ղ են գնում խախտումների համար ակումբներից գանձված տուգանքները:

ՈւԵՖԱ-ն ամբողջ գումարն օգտագործում է` եվրոպական ակումբների համերաշխության համար վճարելով` համաձայն համապատասխան մեխանիզմների:

Որպես կանոն` ֆինանսական «արդար խաղը» վերաբերու՞մ է վարկերին:

Կառավարվող վարկերը՝ վերցված երկարաժամկետ ծրագրերի համար, համարվում են ֆինանսական ծրագրավորման արդյունավետ մաս և շատ ոլորտներում մնում են որպես ստանդարտ պրակտիկա: Իսկ ապագա շահույթի համար վերցված վարկերը, որոնք վերցվում են ամենօրյա ակտիվություն պահպանման համար, աշխատավարձի մուծումը և տրանսֆերային գումարները, ինչպես նաև կարճաժամկետ պարտավորությունները, կարող են խնդիրներ առաջացնել և հստակ կառավարման կարիք ունեն:  Ֆինանսական «արդար խաղի» պայմանները և ինքնաֆինանսավորման հասնելու ձգտումը պահպանում են ակումբներին պարտքերի աճից և անվերահսկելի վարկերից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում