«Ֆերրարիի» նոր «SF15-T» բոլիդը (լուսանկարներ)

«Ֆերրարիի» նոր «SF15-T» բոլիդը (լուսանկարներ)

«Ֆորմուլա 1»-ի թիմերը շարունակում են ներկայացնել 2015 թվականի մրցաշրջանի համար նախատեսված մեքենաները: Այսօր «Ֆերրարին» ներկայացրել է «SF15-T» բոլիդը, որի ղեկին այս տարի լինելու են Կիմի Ռայկոնենը և նորեկ Սեբաստյան Ֆետտելը:

Նոր բոլիդը պահպանել է կարմիր-սպիտակ երանգավորումը, սակայն սև երանգավորումը զգալիորեն շատացել է: Հավելենք, որ այս մեքենան «Ֆերրարիի» նոր տեխնիկական ղեկավար Ջեյմս Էլիսոնի առաջին ամբողջական աշխատանքն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում