«Australian Open». Հայտնի է չեմպիոնուհու անունը (տեսանյութ, ֆոտոշարք)

«Australian Open». Հայտնի է չեմպիոնուհու անունը (տեսանյութ, ֆոտոշարք)

Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մենախաղերի եզրափակչում հանդիպեցին աշխարհի առաջին և երկրորդ թենիսիտուհիները՝ ամերիկուհի Սերենա Ուիլյամսն ու ռուս Մարիա Շարապովան:

Ուիլյամսը երկու սեթում առավելության հասավ մրցակցի նկատմամբ 6:3, և 7:6 հաշվով և նվաճեց կարիերայի 19-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Ուիլյամսի համար այս չեմպիոնությունը վեցերորդն էր Ավստրալիայի Բաց առաջնությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում