Էնրիկե. Նեյմարի համար ֆուտբոլը շոու է

Էնրիկե. Նեյմարի համար ֆուտբոլը շոու է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է իսպանական մամուլում հարձակվող Նեյմարի վերաբերյալ քննադատական նյութերին:

-Նեյմարի հասեցին հնչող քննադատություննե՞րը… Տարօրինակ ժողովուրդ ունենք. ոտքերի արանքով գնդակը նետելը պրովոկացիա է համարվում, իսկ կեղտոտ սահանկումները` ոչ: Բրազիլացիների համար` Նեյմարի, Ալվեսի, Ռաֆինայի, ֆուտբոլը շոու է, նրանք ցանկանում են վայելել խաղը: Նրանց խաղում ոչինչ փոխելու անհրաժեշտություն չկա,-ասել է Էնրիկեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում