Ջեֆ Մեյվեզեր. Չկա մեկը, ով կկարողանա հաղթել Ֆլոյդին

Ջեֆ Մեյվեզեր. Չկա մեկը, ով կկարողանա հաղթել Ֆլոյդին

Աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկի` Ֆլոյդ Մեյվեզերի հորեղբայր Ջեֆ Մեյվեզերը կարծում է, որ WBO վարկածով կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մեննի Պակյաոն Ֆլոյդի հետ մենամարտելու դեպքում հաղթելու հնարավորություն չի ունենա:

-Կարծում եմ` Ֆլոյդն այս պահին լավագույն բռնցքամարտիկն է և չեմ կարծում, թե Պակյաոն կարող է հաղթել նրան: Պարզապես Պակյաոն այն մրցակիցն է, ում հետ Ֆլոյդը դեռ չի հանդիպել: Ըստ իս` չկա մեկը, ով կկարողանա հաղթել Ֆլոյդին: Մեննին դեռ չի կարող հանդես գալ նման մակարդակով,-Ջեֆ Մեյվեզերի խոսքը մեջբերված է «Boxing Scen»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում