ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը նահաջնել է 9-րդ հորիզոնական

ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը նահաջնել է 9-րդ հորիզոնական

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը:

Վեյկ Ան Զեեում կայացած «Tata Steel» ամենամյա մրցաշարից հետո վարկանիշային աղյուսակում փոփոխություններ կան: Անիշ Գիրին և Ուեսլի Սոն վերոնշյալ մրցաշարում ցուցադրած տպավորիչ խաղի շնորհիվ բարելավել են իրենց դիրքերը, իսկ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը նահանջել է 9-րդ հորիզոնական: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը կորցրել է 20 վարկանիշային միավոր և նահանջել է երեք հորիզոնականով: Աշխարհի գործող չեմպիոն, «Tata Steel»-ի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը շարունակում է գլխավորել վարկանիշային աղյուսակը:

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ

  1. Մագնուս Կարլսեն –  2865
  2. Ֆաբիանո Կարուանա – 2811
  3. Ալեքսանդր Գրիշչուկ – 2810
  4. Վեսելին Թոփալով – 2800
  5. Անիշ Գիրի – 2797
  6. Վիշվանաթան Անանդ – 2797
  7. Ուեսլի Սո – 2788
  8. Վլադիմիր Կրամնիկ – 2783
  9. Լևոն Արոնյան – 2777
  10. Հիկարու Նակամուրա – 2776

Կանանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Յուդիտ Պոլգարը, իսկ Հոու Յիֆանը, ով այս օրերին մասնակցում է Ջիբրալթարի մրցաշարին, երկրորդ հորիզոնականում է: Տղամարդկանց դասակարգման ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ այս հղմամբ, իսկ կանանց վարկանիշային աղյուսակին` այս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում