«Բայեր»-«Բորուսսիա». Հայտնի է դորտմունդցիների մեկնարկային կազմը

«Բայեր»-«Բորուսսիա». Հայտնի է դորտմունդցիների մեկնարկային կազմը

Երևանի ժամանակով 21:30-ին մեկնարկելու է Գերմանիայի ընթացիկ առաջնության երկրորդ շրջանի` «Բայեր»-«Բորուսսիա Դորտմունդ» հանդիպումը: Յուրգեն Կլոպի թիմն այս խաղին կմասնակցի հետևյալ մեկնարկային կազմով`

Վայդենֆելլեր, Պիշչեկ, Հյումմելս, Սոկրատիս, Շմելցեր, Գինտեր, Շահին, Ռոյս, Քամփլ, Գրոսկրոյտց, Իմմոբիլե:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից, դորտմունդյան թիմի պահեստայինների թվում է:



Հիշեցնենք, որ 17-րդ տուրից հետո «Բորուսսիան» ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը, իսկ «Բայերը» եզրափակում է լավագույն եռյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում