Լեմպարդ. «Չելսին» իմ մի մասն է, և դա երբեք չի փոխվի

Լեմպարդ. «Չելսին» իմ մի մասն է, և դա երբեք չի փոխվի

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի` «Չելսիի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ մեծ հաճույքով կվերադառնա լոնդոնյան ակումբ, եթե նման հնարավորություն լինի:

-Ժոզե Մոուրինյոն և ակումբի ներկայացուցիչներն ասել են, որ ուրախ կլինեն իմ վերադարձին, երբ էլ ես նման որոշում կայացնեմ: Եթե վերադառնալու հնարավորություն լինի, ես հաճույքով կանեմ դա, քանի որ «Չելսիում» երկար կարիերա եմ ունեցել: «Չելսին» իմ մի մասն է, և դա երբեք չի փոխվի,-Լեմպարդի խոսքը մեջբերված է «ITV»-ից:

Հավելենք, որ «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում