Առանց Ռոնալդուի «Ռեալը» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» (տեսանյութ)

Առանց Ռոնալդուի «Ռեալը» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Ռեալ Սոսյեդադին»: Առանց առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի, ով խաղին չէր մասնակցում որակազրկման պատճառով, «սերուցքայինները» վստահ հաղթանակ տոնեցին:

Խաղի հաշիվը շատ արագ բացվեց. առաջին իսկ րոպեին Արից Էլուստոնդոն գրավեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը, սակայն հյուրերի համար այս գոլն առաջինն ու վերջինն էր: Երկու րոպե անց Խամես Ռոդրիգեսը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ նախքան ընդմիջման գնալը` 37-րդ րոպեին, Սերխիո Ռամոսը հաշիվը դարձրեց 2:1: Եվս երկու գոլ մադրիդցիները խփեցին երկրորդ կեսում. դուբլով աչքի ընկավ Կարիմ Բենզեման:

Այս հաղթանակից հետո «Ռեալը», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 51 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» մնաց 22 միավորով` 11-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռեալ Մադրիդ»-«Ռեալ Սոսյեդադ»` 4:1
Գոլերը` Խամես 3՛, Ռամոս 37՛, Բենզեմա 52՛, 77՛ – Էլուստոնդո 1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում