«Ման. Յունայթեդը» հաղթեց ետնապահ «Լեսթերին» (տեսանյութ)

«Ման. Յունայթեդը» հաղթեց ետնապահ «Լեսթերին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կայացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպումը: Լուի վան Գալի սաներն առավելության հասան 3:1 հաշվով:

27-րդ րոպեին «կարմիր սատանաներին» առաջ մղեց Ռոբին վան Պերսին, հինգ րոպե անց Ռադամել Ֆալկաոն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը, իսկ 44-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ուես Մորգանը: Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 80-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Մարցին Վասիլևսկին:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 43 միավոր և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակիր 3-րդ հորիզոնականը, իսկ «Լեսթեր Սիթին» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով 17 միավոր:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի»` 3:1
Գոլերը` Ռոբին վան Պերսի 27’, Ֆալկաո 32’, Մորգան 44’ (ինքնագոլ) – Վասիլևսկի 80′

Հետևեք մեզ նաև Telegram-ում