«Լիվերպուլը» հաղթեց և շրջանցեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

«Լիվերպուլը» հաղթեց և շրջանցեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լիվերպուլը» կարևոր հաղթանակ տոնեց «Վեսթ Հեմի» նկատմամբ:

«Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերն առավելության հասան 2:0 հաշվով: 51-րդ րոպեին հաշիվը բացեց Ռահիմ Սթերլինգը, իսկ 80-րդ րոպեին աչքի ընկավ վնասվածքից ապաքինված Դենիել Սթարիջը:

Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» վաստակած միավորների թիվը հասցրեց 38-ի և մրցաշարային աղյուսակում շրջանցելով «Վեսթ Հեմին`» այժմ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Հեմը» 8-րդ հորիզոնականում է` ակտիվում ունենալով 36 միավոր:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Լիվերպուլ»-«Վեսթ Հեմ»` 2:0
Գոլերը` Սթերլինգ 51′, Սթարիջ 80′

Հետևեք մեզ նաև Telegram-ում