Արտագնա խաղում «Տոտենհեմը» հաղթեց «Վեսթ Բրոմվիչին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Տոտենհեմը» հաղթեց «Վեսթ Բրոմվիչին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Տոտենհեմն» արտագնա խաղում վստահ հաղթանակ տոնեց «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ: «Հոուտորնս» մարզադաշտում կայացած խաղում դուբլով աչքի ընկավ Հարրի Քեյնը, մեկ գոլ էլ խփեց Քրիստիան Էրիքսենը:

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 40 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է դեռևս 5-րդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Բրոմվիչը» մնաց 22 միավորով` 15-րդ հորիզոնականում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Վեսթ Բրոմվիչ»-«Տոտենհեմ»` 0:3
Գոլերը` Էրիքսեն 6′, Քեյն 15′, 64′ (11 մետրանոց)

 



Հետևեք մեզ նաև Telegram-ում