«Ուլիսը» պարտվեց նաև երրորդ ստուգողական խաղում

«Ուլիսը» պարտվեց նաև երրորդ ստուգողական խաղում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության այժմյան առաջատար «Ուլիսը» շարունակում է ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպումներ անցկացնել:

Ռուսական «Լոկոմոտիվից» և «Վոլգարից» կրած պարտություններից հետո երևանյան թիմն այսօր մրցեց մոլդովական «Միլսամի» հետ: «Ուլիսի» կազմում խաղին մասնակցեցին հիմնականում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները, ինչի արդյունքում խաղային օղակների համագործակցությունը պատշաճ չէր: «Միլսամին» առավել վտանգավոր էր խաղում և կարողացավ երեք անպատասխան գոլ խփել:

Հավելենք, որ հաջորդ ստուգողական հանդիպումն «Ուլիսն» անցկացնելու է փետրվարի 1-ին, մրցակիցը Ղազախստանի բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Կայսարն» է:

Ստուգողական հանդիպում
«Ուլիս»-«Միլսամի»` 0:3

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում