Աֆրիկայի գավաթ. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Աֆրիկայի գավաթ. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականն առավելության հասավ Կոնգոյի հավաքականի նկատմամբ:

«Էստադիո դե Բատա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:4 հաշվով: 62-րդ րոպեին Կոնգոյի հավաքականի ֆուտբոլիստները հաղթում էին 2:0 հաշվով, սակայն Դյոմերսի Մբոկանիի դուբլը և Ժոել Կիմվակիի ու Ժերեմի Բոկիլայի մեկական գոլերը պայքարը շարունակելու հնարավորություն տվեցին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը:

Հավելենք, որ կիսաեզրափակիչ փուլում ԿԴՀ-ի մրցակիցը լինելու է Կոտ դ՛Իվուար-Ալժիր զույգի հաղթողը:

Աֆրիկայի ազգերի գավաթ, 1/4 եզրափակիչ

Կոնգո-Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն` 2:4
Գոլերը` Դորե 55 (1:0), Բիֆումա 62 (2:0), Մբոկանի 65 (2:1), Բոկիլա 75 (2:2), Կիմվակի 81 (2:3), Մբոկանի 90+1 (2:4)

Հետևեք մեզ նաև Telegram-ում