Ստուգողական խաղում «Սպարտակը» պարտվեց «Լուդոգորեցին» (տեսանյութ)

Ստուգողական խաղում «Սպարտակը» պարտվեց «Լուդոգորեցին» (տեսանյութ)

Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակն» այսօր ստուգողական խաղում մրցեց բուլղարական «Լուդոգորեցի» հետ:

«Մունիսիպալ» մարզադաշտում կայացած խաղում Մուրատ Յակինի սաները 2:3 հաշվով պարտություն կրեցին: «Լուդոգորեցի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Դանիել Աբալոն և Ֆաբիո Էշտինյոն, իսկ Ժոաո Կառլոսը դարձավ ինքնագոլի հեղինակ, մոսկովյան թիմի գոլերը խփեցին Կվինսի Պրոմեսը և Դմիտրի Կոմբարովը: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին:

Ստուգողական հանդիպում

«Լուդոգորեց»-«Սպարտակ»` 3:2
Գոլերը` Աբալո 14 (1:0), Պրոմես 32 (1:1), Կոմբարով 47 (1:2), Կառլոս 65 (2:2, ինքանգոլ); Էշպինյո 87 (3:2)
Հեռացումներ` Դյակով 42, Կայսարա 42 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում