Բենզեմա. Չէի մտածում, որ գոլս այդքան գեղեցիկ կստացվի (տեսանյութ)

Բենզեմա. Չէի մտածում, որ գոլս այդքան գեղեցիկ կստացվի (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման իր մեկնաբանությունն է տվել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի` «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Սանտյագո Բեռնաբու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով, իսկ Բենզեման դարձավ դուբլի հեղինակ:

-Շատ ուրախ եմ իմ գոլերի համար, բայց ավելի ուրախ եմ, որ թիմը հաղթեց: Մենք պարտավոր էինք հաղթել, քանի որ ուժեղ մրցակցի դեմ բարդ հանդիպում էր: Այս խաղում մեզ մոտ ամեն ինչ ստացվեց:

Երկրորդ գոլի դրվագում նկատեցի` հենց այդպես խաղալու հնարավորություն ունեմ, բայց չէի մտածում, որ գոլս այդքան գեղեցիկ կստացվի,-Բենզեմայի խոսքը մեջբերված է «Football-Espana»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում