«Ատլետիկոն» հաղթեց «Էյբարին», Մանջուկիչը` դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Ատլետիկոն» հաղթեց «Էյբարին», Մանջուկիչը` դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Էյբարին»:

«Մունիսիպալ դե Իպուրուա» մարզադաշտում կայացած խաղում Դիեգո Սիմեոների թիմը հաղթանակ տոնեց 3:1 հաշվով: 7-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Անտուան Գրիզմանը, իսկ Մարիո Մանջուկիչին հաջողվեց նախքան ընդմիջման գնալը դառնալ դուբլի հեղինակ: Երկրորդ կեսում «Էյբարը» կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը. 89-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆեդերիկո Պիովակարին:

Այժմ «Ատլետիկոն» ունի 47 միավոր և հավասարվել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող «Բարսելոնային», որը սակայն տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Էյբարը» մնաց 27 միավորով` 8-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Էյբար»-«Ատլետիկո Մադրիդ»`1:3
Գոլերը` Պիովակարի 89′ – Գրիզման 7′, Մանջուկիչ 23′, 26′

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում