«Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Բայերի» հետ և նահանջեց վերջին հորիզոնական (տեսանյութ)

«Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Բայերի» հետ և նահանջեց վերջին հորիզոնական (տեսանյութ)

Գերմանիայի ընթացիկ առաջնության երկրորդ շրջանը Դորտմունդի «Բորուսսիան» սկսեց ոչ-ոքի արդյունքով և նախավերջին հորիզոնականից նահանջեց վերջին հորիզոնական:

Մրցաշարի 18-րդ տուրի շրջանակում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսսիային»: «Բայ-Արենա» մարզադաշտում կայացած խաղում թիմերին չհաջողվեց գոլեր խփել, և ցուցատախտակին մնաց 0:0 հաշիվը: Թեպետ գոլեր չգրանցվեցին, խաղը ձանձրալի չստացվեց. «Բայերն» ավելի վստանգավոր էր գրոհում, սակայն «Բորուսսիան» էլ ետնապահ թիմի տպավորություն չթողեց:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վերջերս է ապաքինվել ազդրի վնասվածքից, խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 62-րդ րոպեին փոխարինեց Կևին Գրոսկրոյտցին:

Այս հանդիպումից հետո «Բայերն» ունի 29 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ Յուրգեն Կլոպի թիմը 16 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բայեր»-«Բորուսսիա»` 0:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում