«Չելսին» և «Ման. Սիթին» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

«Չելսին» և «Ման. Սիթին» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23–րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար Լոնդոնի «Չելսին» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Սիթիին»:

«Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած խաղում թիմերը մեկական գոլ խփեցին: 41-րդ րոպեին Լոիկ Ռեմին առաջ մղեց «ազնվականներին», սակայն նախքան ընդմիջման գնալը Դավիդ Սիլվայի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» վերականգնեց հավասարությունը:

Այժմ «Չելսին» ունի 53 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 48 միավոր:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Չելսի»-«Մանչեսթեր Սիթի»` 1:1
Գոլերը` Ռեմի 41′ – Սիլվա 45′

Հետևեք մեզ նաև Telegram-ում