Անչելոտի. Մենք պետք է ավելի լավ խաղանք մեկնարկում

Անչելոտի. Մենք պետք է ավելի լավ խաղանք մեկնարկում

 

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին դուր չի գալիս այն, որ իր թիմը վերջին շրջանում վատ է հանդես գալիս մեկնարկային րոպեներին: Այս մասին իտալացի մասնագետն ասել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի` «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք, որ «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած խաղի առաջին իսկ րոպեին «Ռեալը» գոլ բաց թողեց, սակայն կարողացավ 4:1 հաշվով հաղթանակ տոնել:

-Մենք վատ սկսեցինք առաջին խաղակեսը: Վերջին շրջանում այսպես հաճախ է լինելու: Այսպես եղավ «Կորդոբայի» հետ և «Ատլետիկոյի» հետ գավաթային խաղերում: Մենք պետք է ավելի լավ խաղանք մեկնարկում: Բաց թողած գոլից հետո պրեսինգի դիմեցինք և լավ ֆուտբոլ ցուցադրեցինք երկրորդ կեսում: Ընդհանուր առմամբ վերահսկում էինք խաղի ընթացքը,-Անչելոտիի խոսքը մեջբերված է «Football-Espana»-ից:

«Սերուցքայինների» մարզիչը նաև գովասանքով է խոսել հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին, ով այսօր դարձավ դուբլի հեղինակ:

-Բենզեման ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց: Նա հրաշալի վարպետություն ունի և արդյունավետ է խաղում,-ասել է Անչելոտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում