Շարապովա. Չեմ պատրաստվում հանձնվել, դա ինձ համար չէ

Շարապովա. Չեմ պատրաստվում հանձնվել, դա ինձ համար չէ

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչում ամերիկուհի Սերնա Ուիլյամսից կրած պարտությունից չի հուսահատվել: Շարապովան հայտարարել է, որ շարունակելու է պայքարել մինչև հաջողությունը ժպտա իրեն:

-Ես հավատում եմ` երբ մենք ինչ-որ բանի պատրաստ ենք լինում, դա տեղի է ունենում: Այո՛, ես վաղուց չեմ կարողանում հաղթել Սերենային, շատ եմ պարտվել, բայց եթե անընդհատ նրա նման թենիսիստուհու դեմ եմ պայքարում, նշանակում է` ճիշտ ուղու վրա եմ:

Ես նրան հաղթելու հնարավորություն եմ ստանում: Դեռ չի ստացվում, բայց ես չեմ պատրաստվում հանձնվել, դա ինձ համար չէ, ինձ այդպես չեն դաստիարակել: Ես մարտիկ եմ, սիրում եմ պայքարել: Եթե դուրս եմ գալիս «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ և մրցում եմ Սերենայի հետ, դա արդեն լավ է: Սիրում եմ խաղալ լավագույնների դեմ, իսկ այժմ լավագույնը Սերենան է,-ասել է Շարապովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում