Ռամոս. Պարզապես ինձ չեմ պատկերացնում այլ ակումբի մարզաշապիկով

Ռամոս. Պարզապես ինձ չեմ պատկերացնում այլ ակումբի մարզաշապիկով

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն իր մեկնաբանությունն է տվել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի` «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղի վերաբերյալ (4:1) և անդրադարձել է մամուլում շրաջանառվող այն լուրերին, որոնց համաձայն` չի ցանկանում երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը:

-Թիմը ճիշտ արձագանքեց արագ բաց թողած գոլին և արագ կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը: Ֆուտբոլում երբեմն լինում են սխալներ, բայց մենք պետք է աշխատանք այդ ուղղությամբ և զարգանանք որպես թիմ: Իհարկե, Կրիշտիանու Ռոնալդուն յուրօրինակ ֆուտբոլիստ է, բայց այսօր մենք տեսանք` կան ֆուտբոլիստներ, ովքեր կարողանում են օգտագործել ստացած խաղաժամանակը,-Ռամոսի խոսքը մեջբերված է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքից:

Անդրադառնալով պայմանագրի երկարաձգման թեմային` Ռամոսն ասել է հետևյալը.

-«Ռեալի» հետ իմ պայմանագիրն ուժի մեջ կլինի դեռ երկու տարի, և ես հանգիստ եմ, ինչպես երբեք: Ես պարզապես ինձ չեմ պատկերացնում այլ ակումբի մարզաշապիկով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում