«Ռոման» խուսափեց պարտությունից «Էմպոլիի» հետ խաղում (տեսանյութ)

«Ռոման» խուսափեց պարտությունից «Էմպոլիի» հետ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալել էր «Էմպոլիին»: Ռուդի Գարսիայի սաները հերթական միավորները կորցրին` կարողանալով միայն ոչ-ոքի խաղալ: Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Մասիմո Մակարոնեն` Դե Սանկտիսի պաշտպանած դարպասը գրավելով 11 մետրանոց նշակետից: «Գայլերի» կազմում պատասխան գոլը 57-րդ րոպեին խփեց Մայկոնը:

Նշենք նաև, որ առաջին խաղակեսի վերջանամասից թիմերը խաղում էին տասը հոգով. 37-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Կոստաս Մանոլասը, ապա դաշտից հեռացվեց  Ռիկարդո Սապոնարան:

Այս հանդիպումից հետո «Ռոման» ունի 43 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` առաջատար «Յուվենտուսին» զիջելով 6 միավոր, իսկ «Էմպոլին» 20 միավորով 15-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռոմա»-«Էմպոլի»` 1:1
Գոլերը` Մայկոն 57′ – Մակարոնե 39′ (11 մետրանոց)
Հեռացումներ` Մանոլաս – Սապոնարա

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում