Կլոպ. Պետք է ճնշում գործադրենք մեզնից առաջ գտնվողների վրա

Կլոպ. Պետք է ճնշում գործադրենք մեզնից առաջ գտնվողների վրա

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մենկաբանել է Բունդեսլիգայի երկրորդ շրջանի մեկնարկային հանդիպումը Լևերկուզենի «Բայերի» դեմ (0։0)։

-Ուրախ եմ, որ մենք լավ խաղացինք այնպիսի մրցակցի դեմ, ով Բունդեսլիգայում ամենատհաճ մրցակիցներից է։ Երկրորդ շրջանի մեկնարկից գոհ եմ։ Սա իդեալական հանդիպում չէր, բայց մենք արեցինք այն, ինչ մեզ անհրաժեշտ էր առաջին հերթին։

Այսօր կայունություն կար։ Եթե մենք մի փոքր պակաս միօրինակ գործեինք, ավելի լավ կլիներ։ Չի կարելի խոսել կենաց-մահու պայքարի մասին և միաժամանակ պահանջել, որ թիմը գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրի։ Լևերկուզենում մենք հիանալի արդյունքի հասանք։ Այդտեղից նույնիսկ մեկ միավոր տանելը միշտ էլ բարդ է։

Ինձ չի անհանգստացնում մեր դիրքը մրցաշարային աղյուսակում։ Մենք սահմանային վիճակում ենք, ահա թե ինչն է ինձ հուզում։ Պետք է ճնշում գործադրենք մեզնից առաջ գտնվողների վրա,-Կլոպի խոսքերը մեջբերված են «Բորուսսիայի» պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում