Կարվախալ. Ռոնալդուն լավագույնն է, բայց մենք բազմաթիվ գերազանց ֆուտբոլիստներ ունենք

Կարվախալ. Ռոնալդուն լավագույնն է, բայց մենք բազմաթիվ գերազանց ֆուտբոլիստներ ունենք

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպման արդյունքը։ «Արքայական ակումբը» առանց որակազրկված Կրիշտիանու Ռոնալդուի հաղթեց 4։1 հաշվով։

-Սա մեզ համար շատ կարևոր շաբաթ է, որի ընթացքում երեք հանդիպում ենք անցկացնելու, երեքը՝ սեփական հարկի տակ։ Այսօր առաջին ռաունդն էր, և մենք հաղթեցինք։ Սկզբում մենք մի փոքր կորցրել էինք կենտրոնացումը, բայց կարողացանք վերադառնալ խաղին։ 

Ռոնալդո՞ւն։ Նա լավագույն խաղացողն է աշխարհում, և մենք նրա կարիքն ունենք։ Սակայն «Ռեալում» գերազանց ֆուտբոլիստներ կան, ովքեր գերազանց են խաղում,-Կարվախալի խոսքերն է փոխանցում «Ռեալի» պաշտոնական կայքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում