«Australian Open». Եզրափակչին ընդառաջ խոսում են թվերը

«Australian Open». Եզրափակչին ընդառաջ խոսում են թվերը

Այսօր «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղերի եզրափակչում կհանդիպեն աշխարհի լավագույն թենիսիստ սերբ Նովակ Ջոկովիչն ու բրիտանացի Էնդի Մարեյը։ Ներկայացնում ենք կարևորագույն վիճակագրական տվյալները։

Անձնական հանդիպումները

Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը հանդիպել են 23 անգամ, որից 15-ում հաղթել է սերբ թենիսիստը։ Ընդ որում Ջոկովիչը հաղթել է վերջին 8 հանդիպումներից 7-ում։ Նա հաղթել է նաև Ավստրալիայի բաց առաջնության շրջաակներում կայացած բոլոր երեք հանդիպումներում, սակայն «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներում երկու անգամ հաղթանակը եղել է Մարեյի կողմից։

Նովակ Ջոկովիչ

Նովակը «Մեծ սաղավարտի» 14 եզրափակչի է մասնակցել. նրա ակտիվում կա 7 հաղթանակ և 7 պարտություն։ 8-րդ հաղթանակը թույլ կտա նրան շրջանցել Ֆրեդ Պերրիին, Կեն Ռոզուոլային, Ջիմի Քոնորսին, Իվան Լենդլին և Անդրե Ագասիին։

Եթե Ջոկովիչը «Australian Open»-ում հաղթի 5-րդ անգամ, ապա կշրջանցի այդ ցուցանիշով Ռոջեր Ֆեդերերին և Անդրե Ագասիին, ովքեր 4-ական անգամ են հաղթել։ Մրցաշարի ողջ պատմության մեջ միայն Ռոյ Էմերսոնն է հաղթել այն 5-ից ավելի անգամ (6)։

Ջոկովիչը «Australian Open»-ի եզրափակչում է 5-րդ անգամ, ընդ որում՝ հաղթել է նախորդ չորսում։ Նա կարող է դառնալ նաև պատմության երրորդ թենիսիստը, ով մրցաշարում 50-ից ավելի հաղթանակ է տարել։ Նրանից առաջ են միայն Ռոջեր Ֆեդերերը (75) և Ստեֆան Էդբերգը (56)։

Էնդի Մարեյ

Մարեյը մասնակցելու է իր 8-րդ եզրափակչին «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, որոնցից 4-ը՝ «Australian Open»-ում։

Թենիսի պատմության ողջ ընթացքում միայն մեկ բրիտանացի՝ Ֆրեդ Պերրին է ավելի շատ հանդես եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակչում
(10). Պերրին նաև վերջին բրիտանացին է, ով հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում։ Դա տեղի է ունեցել 1934-ին։

Մարեյը Մելբուռնում նախորդ երեք եզրափակիչներում  Ֆեդերերից (2010) և Ջոկովիչից (2011, 2013), ինչը վատագույն ցուցանիշներից է։ Հաջողության դեպքում սա կլինի Մարեյի 26-րդ տիտղոսը կոշտ կորտերում։ Ջոկովիչի մոտ այդ ցուցանիշը 37 է։

Մարեյը կարող է դառնալ պատմության երրորդ խաղացողը, ով հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունը՝ գտնվելով համաշխարհային դասակարգման վեցերորդ հորիզոնականում։ Էնդին արդեն ապահովել է իր համար 4-րդ տեղը, իսկ հաղթանակի դեպքում կարող է դառնալ երրորդ ռակետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում