Ինչպիսի՞ տեսք կունենա «Միլանի» նոր մարզադաշտը (լուսանկար)

Ինչպիսի՞ տեսք կունենա «Միլանի» նոր մարզադաշտը (լուսանկար)

Իտալական «Միլանը» երկայացրել է նոր կառուցվելիք մարզադաշտի արտաքին տեսքը։ Այն կառուցվելու է քաղաքի Պորտելլո կոչվող հատվածում և տեղավորելու է 48,000 հանդիսական։

Մարզադաշտը լինելու է մաարզական կենտրոն և բաց է լինելու շաբաթը 7 օր։ Արտաքինից այն ավելի շատ շինության է նման լինելու, քան մարզադաշտի։ Բարձրությունը չի գերազանցելու 30 մետրը (ներկայիս մարզադաշտը՝ «Սան Սիրոն», 60 մ բարձրություն ունի), ևս 10 մետր խորությամբ ստորգետնյա հատված է ունենալու։

Մարզադաշտը լինելու է ձայնամեկուսացված և չի խանգարելու քաղաքի բնակիչներին, ավելի շատ են լինելու կանաչապատ հատվածները։

Նախատեսվում է մարզադաշտի կառուցումն ավարտել 2018/19 մրցաշրջանից առաջ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում