Կուադրադոն հետևել է «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը (լուսանկար)

Կուադրադոն հետևել է «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը (լուսանկար)

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն, ում՝ «Ֆիորենտինայից» Լոնդոնի «Չելսի» տեղափոխության մասին պաշտոնական հայտարարությւոն լինի մոտ ժամանակներս, ներկա է գտնվել Անգլիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը։

Հիշեցնենք, որ «Սթեմֆորդ Բրիջում» տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։

Ակնկալվում է, որ Կուադրադոն «Չելսի» կտեղափոխվի 33 մլն եվրոյի դիմաց, ինչպես նաև «Ֆիորենտինային» վարձավճարով կհանձնվի լոնդոնցիների կիսապաշտպան Մոհամեդ Սալահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում