Ջոկովիչ. Ես և Մարեյն օգտագործեցինք մեր ամբողջ զինանոցը

Ջոկովիչ. Ես և Մարեյն օգտագործեցինք մեր ամբողջ զինանոցը

Ավստրալիայի Բաց առաջնության արդեն հնգակի չեմպիոն Նովակ Ջոկովիչն իր մեկնաբանությունն է տվել Էնդի Մարեյի հետ եզրափակիչ հանդիպման վերաբերյալ:

-Այս խաղում շատ էին բեկումնային պահերը: Բոլոր նրանք, ովքեր ասում էին մեծ պայքար է լինելու, ճիշտ էին: Խաղից առաջ երկուսս էլ հավասար հնարավորություններ ունեինք` անկախ դրանից առաջ նվաճած տիտղոսների քանակի: Երկրորդ սեթի վերջնամասում զգում էի, որ այլևս ուժ չունեմ: Ինձանից ժամանակ պահանջվեց ուշքի գալու ամար: Փորձեցի ավելի ագրեսիվ խաղալ, և սկսվեց մուկ-կատու խաղը: Մարեյը փորձում էր երկարեցնել խաղը, իսկ ես` հակառակը: Այս խաղում մենք օգտագործեցինք մեր ամբողջ զինանոցը:

Երրորդ սեթում հաղթելուց հետո թեթևություն զգացի: Ինձ լավ էի զգում, քանի որ ամեն ինչ արդեն իմ կողմն էր: Ուրախ եմ, որ կարողացա կարևոր պահերին զգոն լինել և հաղթել,-ասել է Ջոկովիչը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում