Աֆրիկայի գավաթ. Գանայի հավաքականը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

Աֆրիկայի գավաթ. Գանայի հավաքականը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում Գանայի հավաքականը հաղթանակ տոնեց Գվինեայի ընտրանու նկատմամբ և կիսաեզրափակչում խաղալու հնարավորություն ստացավ:

«Էստադիո դե Մոնգոմո» մարզադաշտում կայացած խաղում Գանայի հավաքականի ֆուտբոլիստները երեք անպատասխան գոլ խփեցին. դուբլով աչքի ընկավ Կրիստիան Ատսուն, մեկ գոլ էլ խփեց Կվեսի Ապպիան: Կիսաեզրափակչում Գանայի հավաքականը մրցելու է արդեն Հասարակածային Գվինեայի ընտրանու հետ, որը պայքարից դուրս է թողել Թունիսին:

Աֆրիկայի ազգերի գավաթ, 1/4 եզրափակիչ

Գանա-Գվինեա` 3:0
Գոլերը` Ատսու 4′, 61′, Ապպիա 44′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում