Վենգեր. Չեմ կարող ասել, թե այսօր որևէ մեկը վատ խաղաց

Վենգեր. Չեմ կարող ասել, թե այսօր որևէ մեկը վատ խաղաց

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր մեկնաբանությունն է տվել Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի` «Ասթոն Վիլայի» հետ խաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ «զինագործները» 5:0 հաշվով հաղթանակ են տոնել:

-Լավ արդյունք է, անառիկ պահեցինք մեր դարպասը: Գիտենք, որ ընդունակ ենք գոլեր խփել: Այս խաղում համբերություն ցուցաբերեցինք, քանի որ մրցակիցը խանգարում էր գրոհներին: Այդուհանդերձ գտանք ազատ գոտիներ և վճռեցինք խաղի ելքը: Ուրախ եմ, որ մեր գոլերը խփեցինք արագ և տեխնիկական ոճով, ոչ թե ուժային: Կարելի է ասել` հոգեբանական տեսանկյունից «Ասթոն Վիլայի» համար երկրորդ գոլը ծանր հարված էր:

Չեմ կարող ասել, թե այսօր որևէ մեկը վատ խաղաց: Օզիլը լավ էր խաղում, բայց նա իր գործողություններին պետք է սրություն հաղորդի,-ասել է Վենգերը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում