«Ուլիսը» ոչ-ոքի խաղաց «Կայսարի» հետ

«Ուլիսը» ոչ-ոքի խաղաց «Կայսարի» հետ

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուլիսի» չորրորդ ստուգողական խաղում խաղաղ արդյունք գրանցվեց:

Ղազախստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Կայսարի» հետ խաղում «Ուլիսը» արդեն չորրորդ անընդմեջ խաղում չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, բայց այս դեպքում անառիկ պահեց նաև սեփական դարպասը: Հաջորդ հանդիպումը «Ուլիսը» անցկացնելու է փետրվարի 3-ին:. բուլղարական «Լևսկիի» հետ այդ օրը մրցելու պայամանավորվածություն է ձեռք բերվել երեկ:

Հավելենք, որ «Ուլիսում» շարունակում են փորձաշրջան անցնել բազմաթիվ ֆուտբոլիստներ, սակայն նրանց հետ դեռևս պայմանագրեր չեն ստորագրվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում