«Միլանը» հաղթեց «Պարմային», Մենեզը` դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Միլանը» հաղթեց «Պարմային», Մենեզը` դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալել էր «Պարմային»: Վերջին անհաջող ելույթներից հետո Ֆիլիպո Ինձագիի սաներին այսօր հաջողվեց 3:1 հաշվով առավելության հասնել ետնապահի նկատմամբ: «Միլանի» կազմում դուբլով աչքի ընկավ Ժերեմի Մենեզը, մեկ գոլ խփեց Կրիստիան Ձակարդոն, իսկ «Պարմայի» միակ գոլի հեղինակը Անտոնիո Նոչերինոն է:

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 29 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Պարման» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով ընդամենը 10 միավոր:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Միլան»-«Պարմա»` 3:1
Գոլերը` Մենեզ 17′ (11 մետրանոց), 57′, Ձակարդո 76′ – Նոչերինո 24′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում