Գոլառատ խաղում «Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Բարսելոնայի» մրցակիցը «Վիլյառեալն» էր:

«Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղում Լուիս Էնրիկեի սաները 3:2 հաշվով հաղթանակ տոնեցին: 30-րդ րոպեին հյուրերին առաղ մղեց Դենիս Չերիշևը, սակայն նախքան ընդմիջման գնալը կատալոնացիները վերականգնեցին հաշվի հավասարությունը. 45-րդ րոպեին աչքի ընկավ Նեյմարը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 51-րդ րոպեին, Լուսիանո Վյետոն հաշիվը դարձրեց 1:2, սակայն այս գոլին հաջորդած մի քանի րոպեների ընթացքում Ռաֆինյան և Մեսսին վճռեցին խաղի ելքը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 50 միավոր և առաջատար Մադրիդի «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, զիջում է 1 միավոր, իսկ «Վիլյառեալը» մնաց 38 միավորով 6-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բարսելոնա»-«Վիլյառեալ»` 3:2
Գոլերը` Նեյմար 45′, Ռաֆինյա 53′, Մեսսի 55′ – Չերիշև 30′, Վյետո 51′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում