Աֆրիկայի գավաթ. Կոտ դ՛Իվուարը կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Աֆրիկայի գավաթ. Կոտ դ՛Իվուարը կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում Կոտ դ՛Իվուարի հավաքականն առավելության հասավ Ալժիրի ընտրանու նկատմամբ:

Մալաբոյում կայացած խաղում Էրվե Ռենարի սաներն հաղթեցին 3:1 հաշվով: Կոտ դ՛Իվուարի ընտրանու կազմում դուբլով աչքի ընկավ Վիլֆրիդ Բոնին, մեկ գոլ էլ խփեց Ժերվինյոն, իսկ ալժիրցիների միակ գնդակի հեղինակը Էլ-Արաբի Հիլյալ Սուդանին է:

 

Փետրվարի 4-ին կայանալիք կիսաեզրափակիչ խաղում Կոտ դ՛Իվուարի ընտրանին մրցելու է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու հետ:

Աֆրիայի ազգերի գավաթ, 1/4 եզրափակիչ

Կոտ դ՛Իվուար-Ալժիր` 3:1
Գոլերը`  Բոնի 26 (1:0), Սուդանի 51 (1:1), Բոնի 68 (2:1), Ժերվինյո 90+4 (3:1)

Հետևեք մեզ նաև Telegram-ում