Ռոսբերգ. Դպրոցում չէի կարողանում ընկերներ գտնել

Ռոսբերգ. Դպրոցում չէի կարողանում ընկերներ գտնել

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը հայտարարել է, որ իր մանկությունն այնքան էլ հեշտ չի անցել, չնայած ապրել է Մոնակոյում։

-Իհարկե, ես մանկության տարիներին դժվար ժամանակներ եմ ապրել։ Ցածր դասարաններում ես բավական վատ հարաբերություններ ունեի համադասարանցիներիս հետ։ Հաճախ էի ճամփորդում ծնողներիս հետ, դրա համար չէի կարողանում որևէ մեկի հետ ընկերանալ։ ես միշտ ետնապահ էի։ Ավելի ուշ հասկացա, որ սիրում եմ ճամփորդել, սակայն յոթ տարի ատում էի այն։

Նույնիսկ արշավորդի կարիերայի սկզբում դժվար շրջաններ եղան։ Օրինակ, «Ֆորմուլա-3»-ում ելույթ ունենալու առաջին երկու տարիներին ինձ թվում էր, որ ոչնչի չեմ հասնի, և «Ֆորմուլա-1»-ում հանդես գալու երազանքս կտապալվի։

«Ֆորմուլա-1»-ում էլ նորամուտիցս միայն մի քանի տարի անց կարողացա հաղթաբակ տանել, մինչդեռ Լյուիս Հեմիլթոնն ու Սեբաստյան Ֆետելը իսկույն արագ մեքենա ստացան,-ասե էլ Ռոսբերգը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում