«Յուվենտուսի» նոր մարզաշապիկներին 3 աստղ կլինի (լուսանկար)

«Յուվենտուսի» նոր մարզաշապիկներին 3 աստղ կլինի (լուսանկար)

Հայտնի են դարձել նոր մրցաշրջանում իտալական «Յուվենտուսի» մարզահագուստի որոշ դետալներ։Սկսած հաջորդ մրցաշրջանից՝ թուրինցիները կդադարեցնեն համագործակցությունը մարզական պարագաներ արտադրող «Nike» ընկերության հետ, իսկ ակումբի նոր տեխնիկական հովանավորը կլինի «Adidas»-ը։

Հաղորդվում է, որ «բյանկոներիների» նոր մարզահագուստի վրա ակումբային խորհրդանիշի վերևում պատկերված կլինի 3 աստղ, յուրաքանչյուրը՝ նվաճած 10 սկուդետոյի համար (ակումբից երկու չեմպիոնություն հանվել էր պայմանավորված խաղերի շուրջ սկանդալից հետո)։

Ասվում է նաև, որ թիմի արտագնա մարզահագուստը կրկին վարդագույն երանգներով կլինի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում