Աշխարհի քաղաքացին. Ճանապարհորդության ծրագիր Դավիդ Տրեզեգեից

Աշխարհի քաղաքացին. Ճանապարհորդության ծրագիր Դավիդ Տրեզեգեից

21-րդ դարի լավագույն հարձակվողներից մեկը` Դավիդ Տրեզեգեն կարիերան ավարտելու որոշում կայացրեց: Հանճարեղ ֆուտբոլիստին վաստակած հանգստի ուղեկցելով` անդրադառնանք, թե ինչպես նա գերեց Իտալիան, մերժեց Արգենտինային, ստիպեց արտասվել Ֆրանսիային և իր հետքը թողեց ամբողջ աշխարհում:

Արգենտինա

Բուենոս-Այրես. երկրի մայրաքաղաքն ու Հարավային Ամերիկայի կարևորագույն քաղաքներից մեկը:

Վիսենտե-Լոպես. փոքրիկ քաղաք է, տեղակայված է Բուենոս-Այրեսից ոչ հեռու:

Ռոսարիո. «արգենտինական Պետերբուրգ», պատմական քաղաք է, բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստների` այդ թվում Լեո Մեսսիի ծննդավայրը: 

Ճանապարհորդությունների նկատմամբ կիրքը Տրեզեգեի մոտ ժառանգական է: Նա տանից շատ հեռու է ծնվել` ֆրանսիական Ռուան քաղաքում, որտեղ այդ պահին խաղում էր նրա ֆուտբոլիստ հայրը: Ավագ Տրեզեգեի գործունեությունը կրտսերին մասնագիտության ընտրության հարցում փաստացիորեն այլ ելք չէր թողնում: Ֆուտբոլի մասին նախնական գիտելիքներ Դավիդը հայրենիքում է ստացել, հաճախել է «Պլատենսեի» դպրոց: Դեռ չէր հասցրել ընդգրկվել ավագ խմբում` Եվրոպա վերադառնալու հնարավորություն ունեցավ: Նրան տեղ առաջարկեցին «Մոնակոյում», որտեղ միշտ կարողանում էին ընդունակ տղային հասցնել մինչև պատրաստվածության մակարդակի:

Արդյունքում մշտական բնակությամբ Տրեզեգեն Արգենտինա վերադարձավ միայն 34 տարեկանում: Մի փոքր վազեց լեգենդար «Ռիվեր Փլեյթում», որտեղ խփեց իր կարիերայի 300-րդ գնդակը և հետո տեղափոխվեց «Նյուեսլ Օլդ Բոյս»: Չնայած նրան, որ այստեղ էր անցել իր մանկությունը` Տրեզեգեն չցանկացավ արգենտինացի լինել: Դեռ նոր էր «Մոնակո» տեղափոխվել, երբ իր համար որպես հայրենիք ընտրեց Ֆրանսիան ու նրան նվիրեց իր ռմբարկուական տաղանդը:

Ֆրանսիա

Մոնակո. փոքր հանրապետություն-իշխանություն, որը մասամբ կախված է Ֆրանսիայից, հայտնի է որպես միլիոնատերների հավաքատեղի: Այստեղ են գտնվում բարձրակարգ խաղատները, ծովափնյա սրճարանները և «Ֆորմուլա 1»-ի հայտնի մայրուղին:

Սեն-Դենի. Փարիզի արվարձան, որտեղ տեղակայված է երկրի գլխավոր` «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը:

Եվս 9 քաղաքներ. Լենսից մինչև Մարսել. այստեղ են անցել Մունդիալ 1998-ի խաղերը:

Տրեզեգեն ճիշտ ժամանակին հայտնվեց «Մոնակոյում»: Մի քանի տարի անց ակումբում ճգնաժամ սկսվեց, սակայն թիմը դեռ շարունակում էր բարձր հորիզոնականների ձգտել և իր տրամադրության տակ հիանալի ֆուտբոլիստներ ուներ, ինչպես նաև հեռանկարային երեխաների մի մեծ խումբ, որտեղից առանձնացան Թյերի Անրին և Դավիդ Տրեզեգեն: Երիտասարդական թիմում մի քանի տարի խաղալով` Տրեզեգեն հիմնական կազմում իր տեղն ունեցավ: Նրա խաղն անմիջապես աղմուկ բարձրացրեց: Առաջնության 27 տուրում խփած 18 գոլով Տրեզեգեն նվաճեց Ֆրանսիայի սերը և հավաքականի գլխավոր մարզիչ Էմե Ժակեին համոզվեց` Դավիդին պետք է հիմնական կազմում ընդգրկել տանն անցկացվող Մունդիալի ժամանակ:

Մունդիալի ժամանակ Ֆրանսիայի ավաքականի նկատմամբ ճնշումն ահռելի էր: Եվ եթե Զիդանի պես փորձառուները սովոր էին մամուլի ու հասարակության հետ նման շփմանը. հանելուկ է, թե ինչպես նրանց հետ լեզու գտան երիտասարդները: Մունդիալ 1998-ին Տրեզեգեն հիմնականում երկրորդ պլանում էր, բայց լավ տպավորություն թողեց ու արդարացիորեն նվաճեց ոսկե մեդալը: Եվ այդ ամենը 20 տարեկանում:

Հաջորդ խոշոր մրցաշարում` 2000 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ, Տրեզեգեն ավելի վարպետացած էր: Նա ներկայանում էր արդեն որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ: Մրցաշարի սկզբում Տրեզեգեն այնքան էլ լավ տեսք չուներ ու մարտի նետվեց աշխարհի ամենավտանգավոր «օձերից» մեկի դեմ պայքարելիս: Իտալացիները, որոնց կազմում երկրորդ խաղակեսում աչքի ընկավ Մարկո Դելվեկիոն, շատ մոտ էին հիմնական ժամանակում հաղթանակին հասնելուն, սակայն Սիլվեն Վիլտորը խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, մնացածն արեց Դավիդ Տրեզեգեն, ով հիանալի հարված կատարեց Ռոբեր Պիրեսի գեղեցիկ անցումից հետո:

«Այդ հարվածի մեջ ամբողջ ուժս էի ներդրել: Ինձ համար դա բարդ առաջնություն էր: Մենք առաջինն ենք, ում բախտ վիճակվեց աշխարհի չեմպիոնի կարգավիճակում հաղթել Եվրոպայի առաջնությունը: Դա հիանալի հաղթանակ էր մեր երկրի համար»,-ասել է խաղի հերոսը: Ես պարզապես անիրական հաճույք ստացա այդ գոլից: Մինչև հիմա հիշում եմ, թե ինչ եմ այդ պահին զգացել: Նույնիսկ հիմա եմ զգում դա»,-պատմում է Տրեզեգեն:

Եթե Տրեզեգի խփած 300 գոլերից ընտրելու լինենք միայն մեկը, ընտրությունը կանգ կառնի հենց այդ գոլի վրա:

Իտալիա

Թուրին. պատմական, կարևոր, մշակութային քաղաք Իտալիայում, հարավեվրոպական ճարտարապետության նմուշ ու ուսումնական խոշոր կենտրոն:

Իտալիայից «փախցրած» հաղթանակը չխճճեց «Յուվենտուսի» գործակալներին, որոնք Տրեզեգեի դիմաց այդ ժամանակների համար հսկայական` 45 միլիոն լիր վճարեցին: Ուժեղ հարձակվող, ով կարողանում էր հարվածել երկու ոտքերով էլ, հիանալի կորդինացիա ու գոլային հոտառություն ուներ. այն, ինչ հարկավոր է սուպերակումբին բարձր դիրքեր գրավելու համար: Տրեզեգեն փոխարինեց Անրիին: «Մոնակոյի» առաջին երիտասարդ աստղը ձախողեց Թուրինում, երկրորդի նկատմամբ ևս կասկածներ կային, սակայն դրանք չարդարացվեցին, քանի որ մի քանի ամիս հարմարվելուց հետո «Տրեզեգոլը» մրցաշրջանն ավարտեց իր ակտիվում 15 գնդակ գրանցելով:

Հետագայում «Յուվենտուսը» մեծ փոփոխություններ կատարեց: «Ծեր սենյորայի» կազմ վերադարձավ Մարչելո Լիպպին, իսկ թիմում Զիդանի և Ինձագիի նման աստղերին փոխարինելու եկան Բուֆֆոնը, Տյուրմանն ու Նեդվեդը: Նոր թիմում Տրեզեգեն շատ արագ հարմարվեց, «Յուվենտուսի» համար հաղթական առաջնությունում դարձավ լավագույն ռմբարկու: 2002-2003թթ. մրցաշրջանում նրան հերթական խոշոր եզրափակիչն էր սպասում. Մանչեսթեր, Չեմպիոնների լիգա և այդքան ծանոթ «Միլան»: Ո՛չ հիմնական, ո՛չ էլ ավելացված ժամանակում իտալական երկու գերհզորները չկարողացան որոշել հաղթողին, և հարկ եղավ 11 մետրանոցներ իրացնելու: Մեկը, ով «Յուվենտուսին» հիասթափեցրեց ու չխփեց, Տրեզեգեն էր: Է~հ… եթե նա իմանար, որ երեք տարի անց պատմությունը կրկնվելու է, իսկ դրաման ավելի սուր է լինելու:

Պետք չէ բացատրել, թե որքան կարևոր էր Մունդիալ 2006-ը Ֆրանսիայի համար: Լեգենդար Զինեդին Զիդանի վերջին խոշոր մրցաշարն էր, ֆրանսիացիները պետք է հաղթեին, սակայն ճանապարհի ամենավերջին հատվածում հանդիպեցին իտալացիներին: Խորամանկ ու կարգապահ պրոֆեսիոնալներ, որի մարմնացումը Մարկո Մատերացին էր: Այստեղ էլ համառ ու դյուցազնական պայքար ծավալվեց ու շարունակվեց մինչև վերջ: 11 մետրանոց հարվածաշարում Տրեզեգեն միակն էր, ով չկարողացավ հարվածն իրացնել: Դարպասաձողի ձայնը Եվրո 2000-ի հաղթական ծափահարությունների հետ երևի մինչև այսօր նրա ականջներում է:

2006-ն ամենաբարդն էր Տրեզեգեի կարիերայում: Մինչդեռ իտալացիները Գերմանիայում վայելում էին ոսկե մեդալները, հայրենիքում նրանց սկանդալ էր սպասվում պայմանավորված խաղերի պատճառով: Պարզաբանումների ընթացքում «Յուվենտուսին» Սերիա Բ տեղափոխեցին և զրկեցին չեմպիոնական երկու կոչումներից: Այդ ժամանակ շատ ֆուտբոլիստներ լքեցին թուրինյան թիմն ու նորը գտան: Մնացին միայն ամենահավատարիմները: Նրանց շարքերում էր նաև Դավիդ Տրեղեգեն: Նա միանգամից արտահայտեց իր անսահման սերը «Յուվենտուսի» նկատմամբ և պատրաստվում էր թիմի համար կրակի, ջրի մեջ մտնել ու ցածրագույն դիվիզոնում հայտնվել: Նման նվիրվածության համար ակումբի երկրպագուները Կոբրային դասեցին իրենց հավիտենական կուռքերի շարքին: Ընդհանուր առմամբ Տրեզեգեն Թուրինում 10 տարի անցկացրեց, 320 խաղում 171 գոլ խփեց (լավագույն արդյունքը ակումբի օտարազգի ֆուտբոլիստների և չորրորդը` բոլոր խաղացողների շարքում):

***

Կարիերայի մայրամուտին Տրեզեգեն գլխով ընկղմվեց ճամփորդության մեջ` 4 տարվա ընթացքում 4 երկրում խաղալով: Արգենտինայում խաղալուց բացի, եղել են`

Իսպանիա

Ալիկատե. Դավիդի կնոջ հարազատ քաղաքը, որտեղ նա եկավ, որպեսզի խաղա «Էրկուլեսի» կազմում և 12 գնդակ խփի, որոնցից մեկը` «Ռեալի» դարպասին:

Արաբական Միացյալ Էմիրություններ

Աբու-Դաբի. նավթային գումարներով կառուցված թանկ և շքեղ մայրաքաղաք: Տրեզեգեն այստեղ եկավ «Բանի Յաս» ակումբի կազմում խաղալու համար: Դա կարճ ու տարօրինակ գործուղում էր:

Հնդկաստան

Պունա. երեք միլիոնանոց քաղաք, որտեղ հնդկական մշակույթը համաձայնեցված է եվրոպականի հետ: Այստեղ Տրեզեգեն իր վերջին քայլն արեց որպես ֆուտբոլիստ: 

Նա դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո: Տարբերակներից մեկն աշխատանքն է «Յուվենտուսում», գուցե դա լինի հետաքրքիր պատմության գեղեցիկ ավարտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում