Ալոնսոն վթարից հետո գիտակից վիճակում է

Ալոնսոն վթարից հետո գիտակից վիճակում է

Բարսելոնայում հանձնվելիք առավոտյան թեստի վերջին փուլում «Մակլարենի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն վթարի էր ենթարկվել:

Երրորդ շրջանցի ժամանակ իսպանացին կորցրել է ղեկի կառավարումը: Շտապ օգնության մեքենան Ալոնսոյին բուժկենտրոն է հասցրել, որտեղից էլ ուղղաթիռով նրան տեղափոխել են հիվանդանոց` ավելի մանրամասն զննելու համար:  «Autosport»-ը տեղեկացնում է, որ հիմա Ալոնսոն լավ է, գիտակից վիճակում է ու կարողանում է խոսել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում