Ալոնսոն դուրս է գրվել հիվանդանոցից (լուսանկարներ)
25/02/2015 23:24
Նմանատիպ
Այսօր ցերեկը «Մակլարենի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն, ով վթարի էր ենթարկվել կիրակի օրը, դուրս է գրվել Բարսելոնայի հիվանդանոցից: Սպասվում է, որ իսպանացին կվերադառնա տուն՝ Օվյեդո՝ բաց թողնելով ձմեռային վերջնական թեստերը:
Ալոնսոյի Մենեջեր Լուիս Գարսիա Աբադը հայտարարել է.
-Ֆերնանդոն իրեն լավ է զգում, կատակում է, ծիծաղում, լավ ախորժակ ունի: Նա նորից ղեկին կնստի հանգստանալուց հետո, երբ բժիշկները կասեն, որ նա լիովին առողջ է:
Ինչ վերաբերում է Մելբուռնի մրցաշրջանի առաջին մրցմանը նրա մասնակցությանը, կարող եմ ասել միայն, որ մտածում ենք Աբու Դաբիի Գրան պրիի մասին, քանի որ հենց այնտեղ է որոշվում տիտղոսի ճակատագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում