Պաշտոնական. Բուսկետսը կերկարաձգի «Բարսելոնայի» հետ պայմանագիրը

Պաշտոնական. Բուսկետսը կերկարաձգի «Բարսելոնայի» հետ պայմանագիրը

 

Կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում»: 

Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Բուսկետսը համաձայնել է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր կնքել: Կողմերը պայմանագրի տակ կստորագրեն ուրբաթ օրը, ակումբի գրասենյակում:

Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, հիմնական կազմում հանդես է գալիս 2008 թվականից: Կատալոնական թիմի հետ նա նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում