Կայացավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

Կայացավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

 

Այսօր Նյոնում տեղեկայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Վիճակահանությունից առաջ 16 թիմերը չէին բաժանվել զամբյուղների, միակ սահմանափակումն այն էր, որ այս փուլում չէին կարող հանդիպել Ռուսաստանի և Ուկրաինայի թիմերը:

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

  • «Էվերթոն»-«Դինամո Կիև»
  • «Դնեպր»-«Այաքս»
  • «Զենիթ»-«Տորինո»
  • «Վոլֆսբուրգ»-«Ինտեր»
  • «Վիլյառեալ»-«Սևիլյա»
  • «Նապոլի»-«Դինամո»
  • «Բրյուգե»-«Բեշիքթաշ»
  • «Ֆիորենտինա»-«Ռոմա»

Հավելենք, որ առաջին հանդիպումները կայանալու են մարտի 12-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում