Ռոբին վան Պերսին շարքից դուրս է եկել երկար ժամանակով

Ռոբին վան Պերսին շարքից դուրս է եկել երկար ժամանակով

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին ոտնաթաթի վնասվածքի պատճառով առաջիկա շաբաթների ընթացքում չի կարողանա օգնել իր թիմին: Այս մասին հայտարարել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

«Այժմ մեր թիմում վնասվածք ունեցող միակ ֆուտբոլիստը Ռոբին վան Պերսին է: Դեռ անհրաժեշտ է սպասել` հասկանալու համար, թե որքան ժամանակ նա բաց կթողնի: Ոտնաթաթի վնասվածքները սովորաբար երկար ժամանակ են խլում: Խոսքը մեկ կամ երկու շաբաթի մասին չէ»,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերել է «Մանչեսթեր Յունայթեդի» Twitter-ի պաշտոնական էջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում